Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Նորին Սրբությունը կարևորել է երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն էփոխանցեց վրաց իշխանություններին տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար։
Իր հերթին՝ Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը Ամենայն Հայոց Հայրապետին մանրամասն տեղեկություններ է փոխանցել երկրում առկա կրոնական խճապատկերի և կրոնական կազմակերպությունների ու ավանդական Եկեղեցիների նկատմամբ տարվող պետական քաղաքականության մասին։ Իր խոսքում տիար Զազա Վաշակմաձեն նաև անդրադարձ է կատարել Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությանը։
Զրույցի ընթացքում արծարծվել են Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, Հայոց և Վրաց Եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…