Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ: Մարտական մի շարք հենակետերում նախարարը հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև` հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է տարեկան պլանով նախատեսված աշխատանքների ընթացքի և առաջիկա անելիքների մասին: Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով:
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…