Եվրամիության արտաքին գործերի նախարարները, ի թիվս այլ հարցերի, այսօր Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը:
Այս մասին հաղորդում է РиаНовости-ն՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
Նշվում է, որ ԵՄ ԱԳ նախարարները հարցերի լայն շրջանակի շուրջ մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստը Բրյուսելում կեզրափակվի Ժոզեպ Բորելի ամփոփիչ մամուլի ասուլիսով։














