Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հնարավորությունները:
Նախարարն ընդգծել է, որ խաղաղության գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը դառնա դե ֆակտո իրականություն: Նա նաև նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության աճող նշանակությունը և վերահաստատել այդ աշխատանքը շարունակելու Բաքվի պատրաստակամությունը:
ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է բաց և հետևողական, ընդ որում գործընթացի հետագա առաջխաղացումը, ըստ նրա, կախված է նաև այն քայլերից, որոնք պետք է ձեռնարկի Հայաստանը:













