Լրահոս 24/7
20.07.2023

Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը

Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը

Այսօր գործադիրի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նշելով, որ ցավոք, այդ հանդիպմանը Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։

Վարչապետի խոսքով՝ քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների օրակարգը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։

«Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել՝ առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևուրումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ ԼՂ-ում հայերի ապրելը անհնարին դարձնելու նպատակով։

Վարչապետը նաև հիշեցրեց ՄԱԿ արդարդատության դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, որը մինչ օրս չի կատարվել։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան