Լրահոս 24/7
20.07.2023

Այս տարի մենք կունենանք ռազմական համալսարան դիմորդների մեծ թիվ. Փաշինյան

Այս տարի մենք կունենանք ռազմական համալսարան դիմորդների մեծ թիվ. Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց ուշադրություն դարձնել բանակում իրականացրած ևս մեկ շատ խորքային, ինստիտուցիոնալ փոփոխությանը, որը ժամկետային զինծառայողների կամավոր ատեսատավորման միջոցով պայմանագրային զինծառայության անցնելն է, որտեղ կան կոնկրետ արդյուքներ։

«Երբ ասում էինք, որ պետք է պրոֆեսիոնալ բանակ հիմնենք և պետք է ժամկետային զինծառայության բանաձևերը և մոտեցումները փոփոխություն կրեն, այն ժամանակ շատ քննադատություններ էին ուղղված, թե ինչպե՞ս է արվելու, այս ի՞նչ ծրագիր է։ Նախորդ օրվա ռեպորտաժը, որը ՊՆ-ն հրապարակել է, այս դահլիճում հայտարարած և նաև այլ ֆորմատներով հայտարարածի կոնկրետ իրականացումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ևս մեկ կարևոր լուր հայտնեց.

«Մեր դիտարկմամբ՝ այս տարի մենք կունենանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդների բավականին մեծ թիվ, զգալի աճ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թվերը չենք կարող հրապարակել։

«Զգալի աճ ունենք և դա կապված է այս դահլիճում կայացրած մեկ այլ որոշման հետ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան։

Կարգավորումները այնպես ենք արել, որ դա կհամարվի իր սեփականությունը, բայց ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չենք ունենա»։

Կառավարության ղեկավարն ասաց, որ ենթադրաբար բնակարանները կարող են լինել նաև Երևանում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն սպաները, ովքեր բնակարան կստանան Երևանում, բայց ծառայությունը կլինի, օրինակ, Սյունիքում՝ կարող են բնակարանները վարձակալության տալ և իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել։

Վարչապետն ընդգծեց, որ իրենց ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որը տեղակայված կլինի Ակադեմիական քաղաքում։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան