ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու խոսել ՌԴ հնարավոր քայլերից և Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելու օդային ճանապարհի հնարավորության մասին։
Զախարովան, մասնավորապես, հայտարարել է.
«Ներկայումս առանձին պետություններ և միջազգային կազմակերպություններ տարբերակներ են մշակում այդ հարցերը լուծելու համար»։
Լրագրողի հարցին՝ արդյոք խոսքը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի մասին է, Զախարովան պատասխանել է, որ չի մասնավորեցում և, եթե պետք լինի, կդիմի փորձագետներին։














