Լրահոս 24/7

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 20-ին հանդիպել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին և փոխդեսպան Մարչին Ռոզիցկիին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել նախորդ դեսպան Պավել Չեպլակի ներդրումը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հարցում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժևորել է Լեհաստանի և Հայաստանի բարեկամական խմբերի միջև ձևավորված հարաբերություններն ու կատարած աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ առավել կզարգանա և կամրապնդվի համատեղ գործուն աջակցությամբ ձևավորված հաջող համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և գործնական ջերմ հարաբերությունները:

Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև հայ-լեհական բազմոլորտ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր ևս:

Թիվ 1

Recent Posts

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 minutes ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

5 minutes ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

26 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

57 minutes ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

1 hour ago

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…

1 hour ago