ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակներում ընդունել է մի շարք որոշումներ՝ երկարաձգելով ԵՄ երեք հատուկ ներկայացուցիչների գործող մանդատները։
Երկարաձգվել են Բոսնիայում և Հերցոգովինայում Յոհան Սաթլերի, Կոսովոյում՝ Յոհան Շուոգի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատները։