Տրոլեյբուսային №10ա երթուղին այսօրվանից կսպասարկի նաև կին վարորդ: Անժելա Պողոսյանը նոր է միացել «Էլեկտրատրանսպորտ» ընկերության թիմին. աշխատանքը պատասխանատու է, քաղաքին ու բնակիչներին ծառայելը՝ հաճելի պարտականություն:
Առաջիկայում, ի դեպ, տրոլեյբուսային երթուղիներում աշխատող կին վարորդների թիվը կավելանա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։














