Լրահոս 24/7
20.07.2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօր ունեցած ելույթի ժամանակ արված հայտարարությունները։ 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում իր ելույթում, խոսելով Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպման մասին, հերթական անգամ հնչեցրեց Լաչինի ճանապարհի հետ կապված պնդումները, որոնք կրկնում է վերջին 8 ամիսների ընթացքում։ Սրանով նա ցույց տվեց հայկական կողմի մտադրությունը՝ օգտագործել այս հարցը քաղաքական նպատակներով, ինչպես նաև խոչընդոտել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են ընթանում»,- ասված է հայտարարությունում։

Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանը Հայաստանին բազմիցս կոչ է արել «դադարեցնել Լաչինի ճանապարհին իր կողմից իրականացվող անօրինական գործողությունները, սակայն Հայաստանն անտեսել է այդ կոչերը», ուստի Ադրբեջանն ստեղծել է Լաչինի սահմանային անցակետը և վերջին մի քանի ամիսների ընթացքում «ապահովել սահմանային անցակետի թափանցիկ և կանոնավոր հատումը հայ բնակիչների և բեռնատարների կողմից»։ 

Նշվում է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից հայկական կողմի հրաժարումը վկայում է տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումների անհիմն լինելը։ 

«Սխալ են նաև հայկական կողմի հայտարարությունները, թե Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Ադրբեջանը երբեք հայ բնակիչների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն չի վարել։ Այն, որ Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանին խրախուսելու փոխարեն երկխոսության համար պայմաններ է առաջադրում, դիտվում է որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ»,- ասված է հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտում է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմամբ և հանդիսանում է բանակցային գործընթացի ակտիվ մասնակից։ Եթե ​​հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է ձեռնպահ մնա խաղաղության գործընթացին խոչընդոտող քայլերից։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան