Լրահոս 24/7
20.07.2023

Ազգությամբ ռուս տղամարդը ՔԿ վարչական շենքերից մեկի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել․ ՔԿ

Ազգությամբ ռուս տղամարդը ՔԿ վարչական շենքերից մեկի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել․ ՔԿ

2023թ. հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքում տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Մասնավորապես, օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:

2023թ. հուլիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում: Հուլիսի 19-ին՝ ժամը 11:15-ին, անձը փաստացի վերցվել է արգելանքի ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից։

Նույն օրը նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և վարույթն իրականացնող քննիչի կողմից կայացվել է նշված անձին թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալելու որոշում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հուլիսի 20-ին, հարցաքննություն իրականացնելու համար, անձը ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից կրկին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ներկայացել է նաև վերջինիս փաստաբանը, ինչպես նաև հրավիրվել է համապատասխան թարգմանիչ։ Տեսագրման պայմաններում և փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ անցկացվել է հարցաքննություն և դրան առնչվող անհրաժեշտ վարութային գործողություններ։

Այդ գործողությունների ավարտից հետո վերջինս, հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է։

Ներկա պահին դեպքի վայրում կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան