ՌԴ ԱԳՆ հայտնել է, որ հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի միջև։
Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։














