Լրահոս 24/7
21.07.2023

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը ձեւավորվել է բազմադարյա պատմության ընթացքում, եւ այդ հարաբերություններն են կազմում հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմքը, որն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

«Արդեն 7 ամիս է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, շարունակում է ապօրինի շրջափակված մնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հայաստանի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ դեռեւս բախվում ենք ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների եւ ցեղասպանության իրական սպառնալիքի առջեւ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխխոսնակը նաեւ անդրադարձել է ընթացող նիստի օրակարգին:

«Այսօրվա նիստը նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի գիտակրթական համագործակցությանը, ինչպես նաեւ միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցությանը:

Գիտակրթական ոլորտը քաղաքակրթական ճգնաժամի պայմաններում գլոբալ խնդիրները լուծելու տեսանկյունից կարեւորագույն գործոն է եւ իրավամբ համարվում է ժամանակակից տնտեսության զարգացման կայուն հիմքերից մեկը»,- նշել է նա:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը եւս կարեւորել է հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում ձեւավորված բարեկամությունը, սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացին, ընդգծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին վնաս չհասցնելու կարեւորությունը:

Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի եւ Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր եւ Իրկուտսկ քաղաքների միջեւ ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում:Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 21-ին Իրկուտսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրկուտսկ երկրամասի ղեկավար Իգոր Կոբզեվի եւ Իրկուտսկի հայ համայնքի հետ:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան