Հունաստանում շարունակվող շոգը կլինի ամենաերկարը 1987 թվականից ի վեր, հայտնում են հունական լրատվամիջոցները։
11 օր անընդմեջ հանրապետությունում ջերմաստիճանը չի իջնում նույնիսկ գիշերը, իսկ միջին ջերմաստիճանը վերջին 72 ժամվա ընթացքում 35,6 աստիճան է։
Եվրոպայից անոմալ շոգը տարածվում է Թուրքիայի հարավ, ուր այս շաբաթավերջին սպասվում է +45-ի հասնել։

















