«Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին չի կարողացել աշխատանքային այց կատարել Պեկին՝ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի «անհետանալու պատճառով»»,-այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Բրիտանացի քաղաքական գործչի ուղեւորությունը նախատեսված էր հուլիսին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարը մի քանի շաբաթ հանրության առաջ չէր հայտնվում։ Վերջինիս անհետացումը տեղեկատվական դաշտից բուռն արձագանք է առաջացրել տարբեր լրատվամիջոցներում։

















