ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշն այսօր Հռոմում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Ըստ ՄԱԿ հաղորդագրության՝ Գուտիերեշն ու Խաչատուրյանը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ շարունակվող բազմակողմ ջանքերին և բարձր մակարդակի երկխոսությանը:














