Լրահոս 24/7
24.07.2023

Արցախում մահանում են հացի խնդրի պատճառով. Մելիքյան

Արցախում մահանում են հացի խնդրի պատճառով. Մելիքյան

«Ամբողջությամբ միանում եմ Հայաստանի երրորդ նախագահի բաց նամակում հնչած գաղափարներին, ուղերձներին, այդ իսկ պատճառով հիմա այստեղ եմ։

Տեսնում եմ, որ շատ հստակ ու շիտակ ձևով խնդիրները ներկայացվել են»,- լրագրողների հետ զույցում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ՀՀ-ականների հետ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն ուղղված ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին, փոխանցում էր ՀՀ-ում այդ երկրների դեսպանություններին։

Նա նշեց, որ ստեղծված ծանր իրավիճակի թիվ մեկ մեղավորը ՀՀ իշխանություններն են, այն մարդիկ, որոնք պարտավոր էին թույլ չտալ, որ այսպիսի իրավիճակ լիներ, այս խայտառակ օրհասական իրավիճակն առաջանար։

«Այո, այդպես է, թիվ մեկ մեղավորը նրանք են։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային պատասխանատու դերակատարները, ԵԱՀԿ Միանսկի խմբի համանախագահ պետությունները կարող են սահմանափակվել այն նկատառումով, որ գիտեք՝ Փաշինյանը ինչ որ հայտարարություններ է արել և վերջ»,- ասաց նա։

Ռ.Մելիքյանի գնահատմամբ, շատ ճիշտ ձևակերպում էր արել Սերժ Սարգյանը բաց նամակում, որ հիմա դեռ ստիպված են խոսել ոչ թե արժանապատիվ ապրելու, այլ առհասարակ՝ ապրելու իրավունքի մասին՝ մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների ապրելու իրավունքի մասին իրենց հողում։

«Խայտառակ իրավիճակ է, մարդիկ մահանում են հացի խնդրի պատճառով»,- ասաց նա։

Ռ.Մելիքյանը նշեց, որ ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականությունն այս պահի դրությամբ չպետք է պատրավակ հանդիսանա, որպեսզի միջազգային դերակատարները որևէ գործողություն չկատարեն։

«Մեր խնդրանք է՝ հնարավորինս արագ այս պետությունների իշխանությունները, ի դեմս նախագահների, գործողություններ ձեռնարկել։

Դրա համար բոլոր հիմքերը կան՝ թե միջազգային դատարանների որոշումների, թե հայտարարությունների ձևով։ Բոլոր հիմքերը կան, ընդամենը մենք գործ ունենք լկտիացացած, դիկտատորական, ցեղասպան ռեժիմի հետ Ադրբեջանում, որի դաշնակիցը, ցավոք սրտի, այսօր Հայաստանի իշխանություններն են»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան