Լրահոս 24/7
24.07.2023

Մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը․ Միրզոյան

Մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը․ Միրզոյան

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։ «Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,

հարգելի՛ գործընկերներ,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ և սիրելի գործընկերոջը՝ Թեհրան հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ բանակցությունների ու քննարկումների համար:

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և վստահաբար կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան այցերն ու շփումները միտված են երկարաժամկետ հեռանկարով մեր կապերի առավել ամրապնդմանը: Մեզ համար Իրանը մշտապես եղել և մնում ու շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, այդ թվում՝ ներկայիս բարդ պայմաններում առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա խարսխված անխափան ու առանց վայրիվերումների մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ համատեղ ջանքերով հարստացնելով երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգն ու նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ:

Մեծապես կարևորելով ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի սահմանած նշաձողը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 3 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, ընդգծել ենք համատեղ տնտեսական ծրագրերի շարունակականությունն ու դրանք ավարտին հասցնելու նշանակությունը:

Մեր օրակարգում առանձնակի դեր ունի առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը, և այս առումով հարկ է ընդգծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:

Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երևանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով առաջին խորհրդակցությունները։ Մեծ կարևորություն ենք տալիս եռակողմ այս համագործակցությանը և վստահ ենք, որ այն ունի բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ։

Երկկողմ փոխգործակցության առարկայական ձեռքբերումներից էր նախորդ տարի Կապանում Իրանի Իսլամանական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, որի տրամաբանական շարունակությունն ենք համարում Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հայ-իրանական ամուր կապերի մասին են վկայում մեր երկու երկրների պատմամշակութային հնագույն ժառանգության և կոթողների հանդեպ պետական բարձր մակարդակով տարվող մշտական հոգածությունը:

Ուրախությամբ կնշեմ, որ օրեր առաջ տեղի է ունեցել մեր դիվանագետների ուխտագնացությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված և Իրանում գտնվող Սբ. Թադեոս առաքյալի վանական համալիր: Կարևորում ենք ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան