Լրահոս 24/7
24.07.2023

ՄԱԿ-ը հետաքրքրված է ՀՀ տնտեսական մոդելով

ՄԱԿ-ը հետաքրքրված է ՀՀ տնտեսական մոդելով

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հետ։

Քու Դոնգյուն ողջունելով նախագահ Խաչատուրյանին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանի նախագահին հանդիպելու և արդյունավետ համագործակցությանը միտված հարցեր քննարկելու հնարավորության համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին, կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համարգործակցությունը։

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է.«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների շուրջ անմիջական քննարկում ունենալու հնարավորության համար։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ նշանակալի բարեփոխումներ են կատարվել, որոնք գլխավորապես արդյունք են ներկայիս կառավարության քաղաքականության և իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների։

Այդ ամենի արդյունքում մեր տնտեսությունը դարձել է առավել գրավիչ ներդրումների համար, և մենք շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը վերջերս հաստատել է նաև պարենային անվտանգության ռազմավարությունը, որով առաջնորդվում ենք։Հայաստանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտում թվային և բարձր տեխնոլոգիական նորարարությունների ներմուծմանն ու կիրառմանը։ Մենք նաև այս տեսանկյունից հույս ունենք մեծ ռազմավարական ծրագրեր իրականացնել ձեզ հետ»։

Քու Դոնգյուն իր խոսքում նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և պատրաստակամորեն ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։ Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ մեծապես կարևորում է գրավիչ ներդրումային միջավայրի առկայությունն ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառությունը։

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակների հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերի գործադրման կարևորությունը։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան