Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օրենք է ստորագրել, որը հինգ տարով բարձրացնում է սպայական կոչումներից ցածր զինվորական կոչում ունեցող քաղաքացիների զինվորական ռեզերվի տարիքը։ Կախված կատեգորիայից՝ տարիքային շեմը ներկայիս 35-50-ից բարձրացվում է 40-55 տարեկանի։
Նույն օրենքով ավելանում է մոբիլիզացիոն ռեզերվում պահեստային սպաների տարիքային շեմը (այսինքն՝ գրեթե բոլոր տղամարդկանց, ովքեր անցել են քաղաքացիական համալսարանի ռազմական բաժինը)։














