Լրահոս 24/7

Տեղական վաճառքի համար են․ Քերոբյանը՝ «Սեպուհի» արտադրած մեքենաների մասին

Մեր նպատակն էլետրական ավտոմեքենաների գործարան հիմնելն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եվ մենք բանակցում մենք տարբեր ավտոարտադրողների հետ։ Վերջերս էլ ես հրապարակում էի արել, որ այցելել եմ «Բեյջինգ» ավտոկոնցեռն, որը Չինաստանի 5-րդ խոշոր ավոտարդյուանբերողն է։ Եվ մենք իրենց հետ, ըստ էության, սկսում ենք, որոշակի գործընթաց՝ հասկանալու, թե արդյո՞ք Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրություն իրենց հետ հիմնելը նպատակահարմար ներդրում կլինի, թե՞ ոչ»,- ասաց նա։

Խոսելով վերջերս Հայաստանում «Սեպուհ» ընկերության արտադրած ավտոմեքենաների մասին՝ Քերոբյանն ասաց, որ դրանք թե՛ տեղական շուկայի, թե՛ արտահանման համար են։

«Բնականաբար այսպիսի փոքր ծավալներով արտահանման մասին դժվար կլինի խոսել, դրանք տեղական վաճառքի համար են։ Բայց դա մեզ համար որևիցե նշանակություն չունի։ Մեզ համար արդյունաբերությունն է կարևոր։ Եվ լավ է, որ մենք այդ ուղղությամբ մի նոր քայլ ենք անում, թեև փոքր է, բայց մեծ պոտենցիալ ունի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է մեքենայի՝ 30-40 հազար դոլար արժեքին, ապա գերատեսչության ղեկավարն ասաց․ «Բնականաբար ապրանքը իր որակով և իր գնով պետք է համապատասխանի շուկայի այսօրվա միջավայրին, առաջարկին, պահանջարկին։ Եվ բնականաբար ներդրողներն անհամեմատ ավելի լավն են հասկանում, քան ես կամ Դուք»։

Թե ինչ է մեքենայի անվանումը, Քերոբյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ներդրողներին․ «Ես առաջարկում եմ այս բոլոր հարցերն ուղղել հենց ներդրողներին։ Իրենք էլ մեծ սիրով կպատասխանեն»։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

12 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

14 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

14 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

15 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

15 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

15 hours ago