Լրահոս 24/7
25.07.2023

Քննարկվել են Արցախի և ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումների վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Արցախի և ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումների վերաբերյալ հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին։ Հանդիպմանը ևս 2 ուսանող միացել է Արցախից՝ Zoom հարթակի միջոցով։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի մանդատը, կառույցի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները։ Նա ուսանողներին պարզաբանել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու, անհատի իրավունքները պաշտպանելն է, եթե պետական մարմինները խախտում են դրանք։

«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում հենց սա է: Շատ կարևոր է, որ այս մեթոդաբանությունը մենք բոլորս ճիշտ հասկանանք և ընկալենք։ Դա կարևոր է նաև միջազգային հարթակներում ճիշտ և արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»,- ասել է Պաշտպանը։

Հարց-պատասխան ձևաչափով անցկացված քննարկման ժամանակ ուսանողներն ուղղել են ոլորտային մի շարք հարցեր, որոնցից յուրաքանչյուրին Պաշտպանը մանրամասն պատասխանել է։ Ուսանողների հետ քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Արցախի և ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումները, Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները միջազգային ասպարեզում, ինչպես նաև Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյաց քաղաքականությունը։

Պաշտպանն անդրադարձել է նաև հանրային հաղորդակցության մեջ անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներին․ «Խտրականությունը և ատելության խոսքը չափազանց վտանգավոր երևույթներ են։ Մասնավորապես այն մարդիկ, ովքեր ունեն մոդելային վարքագիծ և օրինակ են հասարակության համար, պետք է բացառեն նման խոսույթի կիրառումը։

Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բոլորս կարողանանք համերաշխ ապրել։ Չպետք է թույլ տանք, որ ձնագնդու էֆեկտով այդ խնդիրներն ավելի մեծանան և խորանան»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ թեև հակակոռուպցիոն ոլորտի հարցերը իր մանդատի շրջանակում մեծ ծավալ չեն զբաղեցնում, բայց և´ ընդհանուր միջավայրի ձևավորման, և´ գործառույթների տեսանկյունից նման քննարկումները շատ կարևոր են։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան