Ուկրաինան պետք է մոտ 100 միլիարդ դոլարի օգնություն ստանա եվրոպական երկրներից, որպեսզի օգնության չափը համեմատելի լինի Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվածի հետ։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Աշխարհագրորեն Եվրոպան ավելի մոտ է գտնվում Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ն «օվկիանոսով բաժանված է» մայրցամաքից։
«Ինչո՞ւ մենք ծախսեցինք 150 միլիարդ դոլար, իսկ նրանք՝ 20 միլիարդ դոլար: Նրանց տնտեսությունները, երբ բոլորը գումարենք, գրեթե նույն չափն են, ինչ մերը», – ասել է Թրամփը։

















