Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ «Ուկրաինան կշարունակի հարձակումները Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի, ինչպես նաև ՌԴ-ն և Ղրիմի հետ կապող Կերչի կամրջի վրա»:
Նա այս մասին ասել է CNN-ին տված հարցազրույցում: Միաժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի հակահարձակումը դանդաղ է ընթանում և հետ է մնում ժամանակացույցից։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն օրերս հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավային Օդեսա քաղաքին և հարակից շրջաններին, իսկ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի ներսում: Երեքշաբթի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ղրիմում զինամթերքի պահեստին, Կերչի կամրջին։

















