Լրահոս 24/7
25.07.2023

Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. դեսպան

Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. դեսպան

Հունական ethnos.gr լրատվականում լույս է տեսել Հունաստանում (համատեղությամբ՝ Ալբանիայում և Կիպրոսում) ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու Լեռնային Ղարաբաղում սողացող ցեղասպանությունը. պե՛տք է գործել անհապաղ:

Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. ավելի քան յոթ ամիս է, ինչ 120 000 հայեր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) շարունակում են լիակատար շրջափակման մեջ գտնվել՝ զուրկ սննդից, դեղորայքից, վառելիքից, գազից և էլեկտրաէներգիայից։ Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը փաստացիորեն արգելափակվել էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարության կողմից ուղղորդված կեղծ «բնապահպան ակտիվիստների» կողմից, ովքեր հանդես էին գալիս որպես «խաղաղության ջատագով»:

Ադրբեջանը պաշտոնապես ինստիտուցիոնալացրեց ճանապարհի արգելափակումը, երբ 2023 թվականի ապրիլի 23-ին, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, ապօրինաբար անցակետ տեղադրեց: Ադրբեջանը շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ՄԻԵԴ-ի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների հանդեպ, որոնք Ադրբեջանին կոչ են անում անհապաղ «ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մարդկանց, ավտոմեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորելու ուղղությամբ»։

Ավելին, Ադրբեջանը կամայականորեն է մեկնաբանում միջազգային ատյանների այս որոշումները՝ ձգտելով մոլորեցնել միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովամահ անելու իր քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով։

Ադրբեջանը բացահայտորեն արհամարհում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԽԽՎ-ի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև միջազգային բազում այլ կառույցների և պետությունների կոչերը: Ադրբեջանի ապօրինի գործողությունները համառորեն շարունակվում են՝ անկախ այդ կոչերից և պահանջներից։

Ադրբեջանի կողմից շրջափակված և պաշարված 120.000 հայերը, որոնց թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 ծերեր են, գոյատևում են զուտ տեղական սակավ արտադրանքի շնորհիվ: Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ չի թույլատրվել սննդամթերքի կամ դեղորայքի գեթ մեկ խմբաքանակ ներմուծել տարածաշրջան։ Կաթվածահար են առողջապահության, հանրային տրանսպորտի, հանրային և մասնավոր սպասարկման ոլորտները։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական ցանքատարածություններում բերքահավաքն անհնար է դարձել:

Հղի կանայք և երեխաները թերսնվում են: Հնարավոր չէ միրգ կամ բանջարեղեն ներկրել Արցախ: Մահացության մակարդակը ներկայում բարձր է, քան երբևէ։

Վճռական և շոշափելի քայլեր են անհրաժեշտ հնարավորինս արագ: Ժամ առ ժամ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անտանելի և պայթյունավտանգ: Համաշխարհային որոշում կայացնողներն անհատապես և հավաքական կերպով բախվում են բարոյական խնդրի. նախապատվությունը տալ այն արժեքին, որն արժանի է պաշտպանության հնարավոր բոլոր միջոցներով, այն է՝ կյանքի իրավունքը, որն էլ իր հերթին այնպիսի արժեքների երաշխիք է, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և խաղաղությունը:

Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ազատական մարդասիրությունը դեռ շանսեր ունի։ Մեր ժողովրդի համար կայունության և անվտանգության ցանկացած հույս առաջին հերթին գոյության ապահովում է պահանջում: Լաչինի միջանցքով բաց և անխոչընդոտ հաղորդակցությունը հենց այդ գոյության երաշխիքն է»:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան