«Որոշել էի մեկ շաբաթ քաղաքական թեմաներից հանգստանալ, բայց ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսի բարձրացած աղմուկը ստիպեց չպահել որոշումս»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ շարունակելով.
«Վստահաբար Ադրբեջանում էլ լրագրողները կցանկանային իրենց նախագահին նման հարցեր տալ ու միայն այն, որ Ադրբեջանում չեն կարող, իսկ Հայաստանում կարող են, արդեն իսկ հուսադրող է»։














