Եվրամիության դիտորդները հետևում են Հայաստանից Լաչին տանող ճանապարհի երթևեկությանը:
«Լուրերի» հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է.
«Լաչինի միջանցքին հարող ՀՀ այս տարածքը մեր պատասխանատվության գոտում է: Մենք այստեղ ենք, որ դիտարկենք` ինչ է տեղի ունենում: Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել:
Դեռևս չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ոչինչ չի կատարվում. ձեզ նման մենք էլ ենք հետևում: Մեր դիտորդական առաքելության մեկնարկից ի վեր մենք իրականացրել ենք դիտարկումներ, պարեկություն` Ադրբեջանի սահմանի և շփման գծի երկայնքով:
Մենք այցելում ենք նաև հակամարտությոնից տուժած գյուղեր և զեկուցում Բրյուսելին իրավիճակի մասին: Այդ զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որին աջակցում է ԵՄ-ն»: