X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է որակել Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է որակել Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ ՀՀ-ից պահանջելով դադարեցնել «սադրանքները»․

«Հայաստանի կողմից մարդասիրական բեռի անվան տակ Ադրբեջանի «ինքնիշխան տարածքներ» ավտոշարասյուն ուղարկելն առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և հերթական սադրանք Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ից պնդում են, իբր «Մոսկվայի բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմի այս քայլը, ցույց է տալիս, որ այս ՀՀ-ն անկեղծ չէ գործընթացում և մտադրություն ունի շփոթեցնել միջազգային հանրությանը՝ սրելով իրավիճակը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս