Լրահոս 24/7

ՀՀ-ի առաջնահերթություններից է կրթության, բարձր տեխնոլոգիաների զարգացումը

Հայաստանի առաջնահերթություններից է կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության զարգացումը:

Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Երեկ մասնակցեցի Հայաստանի տեխնոլոգիական իրադարձություններից մեկի՝ Sevan Startup Summit 2023-ի պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձանք գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրներին, զարգացման հեռանկարներին ու պետության դերակատարմանը՝ ոլորտի զարգացման համատեքստում։

Արձանագրեցինք, որ Հայաստանի առաջնահերթություններից է կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, որը հստակ արտացոլված է ինչպես Կառավարության 2021-2026թթ ծրագրերում, այնպես էլ պետական բյուջեում՝ հատկացումների տեսքով:

Ասվածի ապացույցը 2023թ․ կրթությանը, գիտությանը և պաշտպանական արդյունաբերությանը հատկացված տարեկան ֆինանսավորման ծավալներն են՝ 2017-ի համեմատ․

– կրթություն․ 2017թ․

– 127մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 211մլրդ ՀՀ դրամ, +66%,

– գիտություն․ 2017թ․

– 14մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 36մլրդ ՀՀ դրամ, +160%,

– պաշտպանական արդյունաբերություն․ 2017թ․ 1.6մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 7մլրդ ՀՀ դրամ, +362%»,- գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

6 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

7 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago