Լրահոս 24/7

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են ապահովել Ռումինիայում

Տիգրան Հովսեփյանը ապահովում է Հայաստանի առաջին մեդալը Ռումինիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում: 1/4 եզրափակիչում մարզիկը շատ մեծ առավելությամբ պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Գոմբաին և դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Հայ մարզիկը, թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես զգալի գերազանցում էր մրցակցին և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը տվել են նրան:

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը պոկում է վրացի մարզիկից հաղթանակն ու ապահովում Հայաստանի 2-րդ մեդալը Եվրոպայի առաջնությունում:

Առաջին ռաունդում զիջելով 1:4 հաշվով Հարությանը հավաքվել ու կամային բարձր որակներ դրսևորելով՝ հաջորդ 2 ռաունդներում հաղթանակի նժարը թեքել է իր կողմն ու հաղթել 4:1 հաշվով:

Ի դեպ 3-րդ ռաունդում վրացի մարզիկը նաև նկատողություն է ստացել հայ բռնցքամարտիկին բռնելու համար:

Թիվ 1

Recent Posts

Սոթքում առաջին ձյունն է այսօր տեղացել․ մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է․ համայնքապետ

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝…

42 mins ago

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

16 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

16 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

17 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

17 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

18 hours ago