Լրահոս 24/7

Մկրտչյանն ընդունել է ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլային: Այս մասին հայտնել է գերատեսչությունը։

«Նախարարը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ընթանում են սերտ համագործակցությամբ։

Այս համատեքստում նախարարը շեշտել է նաև համատեղ իրագործված նախաձեռնությունների արդյունավետությունը և շարունակականության անհրաժեշտությունը՝ ուղղված հետպատերազմյան ժամանակահատվածում դրա կարիքն ունեցող քաղաքացներին, ինչպես նաև միածնող երեխաների մայրերին ու խոցելի այլ խմբերին։

Անդրադառնալով համատեղ ստորագրված ոլորտային հուշագրերին՝ նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ կարևորել է ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարությունների հետ կնքված հուշագրերի դերը, որոնք նպատակ ունեն ապահովել Արաբական Միացյալ Էմիություններում ՀՀ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունը, խթանել հանդուրժողականության ու համակեցության արժեքների տարածումը և այլն։

Նախարարը նաև նշել է, որ միջազգային տարբեր համաժողովների և քննարկումների շրջանակում ԱՄԷ գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համագործակցության ուղղություններին։

Դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան ևս կարևորել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է համատեղ փաստաթղթերի շրջանակում ամրագրված մի շարք ծրագրերի՝ գործնական փուլ տեղափոխելու հանձնառությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղել ջանքերը՝ խոցելի խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին»,- ասված է հաղորագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

14 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago