Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կողմից կանխամտածված էթնիկ զտումների արշավ Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը՝ շարուանկելով.
«Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանը չբացելը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի»: