Լրահոս 24/7
27.07.2023

Վարչապետը խոսել է դպրոցական գույքի ստանդարտների մասին

Վարչապետը խոսել է դպրոցական գույքի ստանդարտների մասին

Գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով շենքային ստանդարների մասին, առանձնացրեց դպրոցական գույքի ստանդարտի հարցը։

«Մենք պետք է անընդհատ, անընդհատ բոլորս գնանք, բոլոր նախարարներին է վերաբերում, գերատեսչությունների ղեկավարներին, գնանք անձնամբ նայենք՝ ինչ է տեղի ունենում։ Խոսեցինք գույքի ստանդարտի մասին, որն այսօր ունենք բացարձակապես գոհացուցիչ չէ։

Եվ մենք չպետք է համակերպվենք դրա հետ։ Երեխաները պետք է ստանան հնարավոր լավագույն դպրոցը՝ հնարավոր լավագույն գույքով, հնարավոր լավագույն ծրագրով, հնարավոր լավագույն ուսուցիչներով, հնարավոր լավագույն միջավայրով։

Եվ ես ասում եմ, եթե որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի՝ չեմ ասելու եկեք տեսնենք ոնց ենք էս հարցը լուծում։ Պիտի գնանք, մեր ձեռքով այդ դպրոցը մինչև հիմքերը քանդենք և կառուցենք նորը։

Իհարկե այդ ընթացքում պետք է լինեն համապատասխան միջոցներ նրանց նկատմամբ ովքեր չեն ապահովել և իրենց աշխատանքը նորմալ որակով չեն արել», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս օրինակը ցույց է տալիս, որ ամեն փուլում պետք է հետևենք՝ ինչ է տեղի ունենում.

«Եթե մենք որոշումը կայացնենք, փողը տանք, մրցույթը հայտարարենք, ասենք, վերջում կգանք, ժապավենը կկտրենք, ու կպարզենք, որ խոտանի ժապավեն ենք կտրում»։

Նիկոլ Փաշինյանի համար տարօրինակ է Արարատի մարզում հնչած շեշտադրումը, որ մարզպետարանի համապատասխան կառույցներն ընթացիկ վերահսկողական գործերին ներգրավված չեն։ Վարչապետը չթաքցրեց, որ դառը տպավորությամբ է վերադարձել Դեղձուտի դպրոցից։

«Կներեք, միլիարդներ ենք ծախսում ու այդ միլիարդները ծախսում ենք երեխաների համար, և, եթե որևէ մեկն այս նպատակից շեղվեց արձագանքը լինելու է ահավոր կոպիտ»։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան