Լրահոս 24/7

Էդմոն Մարուքյանը Կոռնիձորում է

Այս պահին դեռ փոփոխություն չկա, շարունակում ենք սպասել ռուսական խաղաղապահ զորախմբի արձագանքներին: Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ շուրջ 400 տոննա պարենամթերքի տեղափոխման խոչընդոտներին։

«Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնում։ 21-րդ դարում նմանատիպ դեպքեր եղել են, բայց սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է։ Այս իմաստով, մենք որևէ քայլ չկա, որ ասենք՝ չենք արել, որ դա չապացուցենք և դա շատ ակնհայտ է։

Դուք երեկ տեսաք, որ ԱԳ-նում հավատարմագրված բոլոր դեսպանները ուսումնասիրել են, տեսել են բեռները։ Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում։ Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են նոյեմբերի 9-ի ստանձնած մեր պարտավորություններին»,- ասել է Մարուքյանը։

Հարցին, թե այս նախաձեռնության մասին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հայտնե՞լ է, Մարուքյանը պատասխանեց, որ ոչ թե կոնկրետ այդ հարցն է բարձրացվել, այլ ընդհանրապես Լաչինի միջանցքի բացվելու հարցը։

«ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցերը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո։

Մեր նախարարը ոչ թե 360-400 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի, որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»,- ավելացրել է Մարուքյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

8 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

15 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

20 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

22 mins ago

Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ Lonely Planet-ը, Հայաստանը…

26 mins ago

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը սկսվել է։ Հանդիպման արարողակարգային մասում…

37 mins ago