Լրահոս 24/7

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը:

Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը. նշել է ԱԺ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը` ողջունելով մեր երկրում Գվատեմալայի արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին (նստավայրը` Մոսկվա):

Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի անդամ Կնյազ Հասանովը:

Տաթևիկ Գասպարյանը խոսել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցությունը զարգացնելու ու միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին` ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Գվատեմալայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում կձևավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:

Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանում առկա իրավիճակին, խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից:

Դեսպանին ներկայացնելով ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ դրա իրագործումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը:

Կնյազ Հասանովի խոսքով, ի տարբերություն խաղաղության պայմանագիր կնքելու հարցում ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, Ադրբեջանը մի շարք պատճառներով ձգձգում է դրա կնքումը:

Պատգամավորն այդ հարցում կարևորել է Գվատեմալայի` որպես ՄԱԿ-ի անդամի դերակատարությունը:

Տաթևիկ Գասպարյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները բավարարելու հարցում ՀՀ կառավարության ջանքերի մասին, ինչպես նաև մտահոգություն հայտնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ:

Բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է բարձրացված մարտահրավերների հաղթահարման գործում միջազգային գործընկերների աջակցությունը:

Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես կարևորել է խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը:

Ըստ դեսպանի` Գվատեմալայի կառավարությունը տեղյակ է և ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

32 mins ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

35 mins ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

48 mins ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

1 hour ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

1 hour ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

2 hours ago