Լրահոս 24/7
27.07.2023

Բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը

Բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե բարձրաստիճան պաշտոնյան կարող է հայրենադարձվելու ընթացքում ունենալ նման խնդիրներ՝ կապեր ունենալով և հասանելիություն ունենալով, ընդհուպ Հանրապետության վարչապետի, նախագահի, նախարարների հետ, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ բազմաթիվ այլ մարդկանց հետ, որոնք նման հնարավոր կապեր չունեն:

Եվ պետք է արձանագրել, որ սա մի իրադարձություն է, որը կապ ունի մեր մոտեցումների հետ՝ որոշումների կայացման և դրանք իրագործելու ընթացքում, որովհետև այսօր էլ Կառավարության նիստում քննարկում ենք, որ ոչ միայն պետք է հայտարարենք դիրքորոշումները, այլև դիտարկենք հակառակ կողմից: Իսկ գործնականում դրանք ի՞նչ խնդիրներ են առաջ բերում:

Հայրենադարձություն բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է, բայց երբ քաղաքական մակարդակում դա հայտարարում ենք՝ չենք արձանագրում, որ քաղաքական ուղերձն այո՛, բազմաթիվ մարդկանց մոտ կարող է առաջացնել ոգևորություն, ցանկություն, բայց մի պետական կառավարման կամ իրավական մի ընթացակարգերի հետ բախվելուց մարդու ոգևորությունը կարող է զրոյանալ և հակառակը՝ հետ պտտվել ու առաջ բերել զղջման խորը զգացում, թե ինչու ես այս ճանապարհին ոտք դրեցի»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ քննարկումների արդյունքում է հասկացվել այնպիսի ինստիտուտի անհրաժեշտությունը, որն աջակցի բոլոր այն մարդկանց, ովքեր հայրենադարձության շատ կարևոր որոշում կկայացնեն:

«Բայց նաև մենք արձանագրեցինք, որպեսզի այդ որոշումը լինի հնարավորինս էֆեկտիվ, պետք է դա լինի ոչ թե ուղղակի ստանդարտ, դասական պետական մի մարմին, այլ պետք է լինի մի տեղ, որը նաև ֆորմալ հնարավորություններ կունենա, ոչ ֆորմալ հնարավորություններ կունենա, մշտական հաղորդակցության մեջ կլինի այն մարդկանց, քաղաքացիական հասարակության հետ, որոնք նույնիսկ պետական կառավարման մարմիններից առաջ առնչվել, առերեսվել են թեմային և գիտեն բոլոր նրբությունները։

Պարոն Սինանյանն արդեն նշեց, որ այս գրասենյակի և ինստիտուտի նպատակը մարդուն ուղեկցելն է մտադրության ձևավորման փուլից։ Ավելին, սա նաև ևս մեկ գործնական քաղաքական ուղերձ է, որ հայրենադարձությունը ցանկալի է։ Կառավարությունն ուզում է Հայաստանի Հանրապետություն վերադարձած ավելի ու ավելի շատ մարդկանց տեսնել: Արդեն նշվեց, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով կան որոշակի միտումներ, և մեր խնդիրն այն է, որ այդ միտումներին զուգահեռ նաև մեր պոտենցիալ հայրենադարձներին մատուցենք այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր հնարավոր են դարձրել այս նախագիծը։ «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Նման քայլերով պետք է ամրապնդենք մեր քաղաքացիների, ժողովրդի վստահությունը Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ՝ այն արձանագրումով, որ այդ ապագան ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցելու։ Դա մի գործ է, որը մենք պետք է անենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում՝ կառավարությունն իր տեղում, ընդդիմությունն իր տեղում, քաղաքացիական հասարակությունն իր տեղում, Հայաստանի հանրությունն իր տեղում, հասարակական սեկտորի աշխատողներն իրենց տեղում՝ կենտրոնում ունենալով մի նպատակ, դա Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, հզոր և երջանիկ հայկական պետականությունն է ։

Հույս ունեմ, որ այսօրվա մեր իրադարձությունը բազմաթիվ մեր հայրենակիցների հնարավորություն կտա ստեղծելու այդ երջանկությունը, այդ ազատությունը, զարգացնելու այդ հզորությունը և ուրիշներին էլ ստեղծելու և հաղորդակցվելու այդ ամենի հետ»,- ասել է վարչապետը։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան