Լրահոս 24/7
27.07.2023

Եվրամիության նոր հնարավորություն է ստեղծվել

Եվրամիության նոր հնարավորություն է ստեղծվել

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ, Հայաստանի մշակութային դաշտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ։

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին՝ ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանել շփումները մշակույթի գործիչների միջև և զարգացնել մշակութային բազմազանությունը Հայաստանում: Ծրագրի շրջանակում տրամադրվում են դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին գրասենյակի բացման կապակցությամբ՝ այն համարելով Հայաստանի մշակութային կյանքում կարևոր իրադարձություն:

«Հայաստանի և Եվրոպական միության գործընկերային կապերը տարեցտարի է՛լ ավելի են զարգանում. դրա մասին է վկայում նաև այսօրվա ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան­սավորման համաձայնագիրը: Այսպիսով՝ մենք ոչ միայն եվրոպական արժեհամակարգի կրողն ենք, այլև մեզ համարում ենք եվրոպական մեծ քաղաքակրթական ընտանիքի անդամ,- ասել է նախարարը և հավելել,- «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում մշակութային համագործակցության հիմքում դրված նպատակներն ամբողջովին համահունչ են «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությանը»»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ թե՛ ռազմավարության, թե՛ համաձայնագրի առանցքային նպատակներն են մշակութային կյանքի հասանելիությունը և ներառականությունը, մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումը, դրանց զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը, Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող ու ստեղծող երկիր և այլն:

«ԿԳՄՍ նախարարությունը մեծապես կարևորում է գրասենյակի առաքելությունը՝ ուղղված եվրոպական մեծ մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը և կշարունակի շարունակական աջակցություն ցուցաբերել տեղեկատվական կենտրոնի գործունեությանը: Մաղթում եմ աշխատանքային խմբին անխափան գործունեություն, իսկ ստեղծարար ոլորտի հանրությանը՝ հաջողված նախագծերի իրականացում Եվրամիության մշակութային դաշտում»,- եզրափակել է խոսքը Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ընդգծել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կարևորությունը հստակ գործիքակազմի, աջակցող մեխանիզմների առկայության տեսանկյունից և նշել՝ ճիշտ համակարգման պարագայում գրասենյակի գործունեությունը կգրանցի շարունակական հաջողություններ:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս շնորհավորել է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով կարևոր քայլ մշակույթի ոլորտի բոլոր նախաձեռնություններում: Ըստ դեսպանի՝ ծրագրի նպատակն է թիրախավորել մշակույթի ոլորտում առկա կարիքները և ապահովել մշակութային բազմազանությունը Հայաստանում:

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը կնպաստեն գրասենյակի առաքելության իրականացմանն ու ոլորտի զարգացմանը:

Բացման արարողությունն ուղեկցվել է տաղանդավոր պատանի երաժիշտների (քանոնահարներ) համերգային կատարմամբ:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան