Քաղաքականություն

Ռուսները ծրագրել են մշտապես արնահոսող Հայաստան. Արման Բաբաջանյան

Այսօր ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի և փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Մենք ուզում ենք մեր վճռական բողոքը հայտնել պաշտոնական Երևանի մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո դրսևորած գործելակերպի նկատմամբ, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը հրապարակվեց և դրանից հետո երկու օր տևած լռությունը ուղղակի սթրեսի էր ենթարկում Հայաստանի հանրությանը, քաղաքական դաշտը. տեղ էր բացում Հայաստանի անկախության, սուվերենության և տարածքային ամբողջականության թշնամիների համար մանիպուլացնելու տեղի ունեցածը։ Բավականին ժամանակ էր անցել, երբ հերքում եկավ դեսպան Էդմոն Մարուքյանի կողմից, իսկ այնուհետև անձամբ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից, սակայն մենք համարում ենք, որ դա բավարար չէ, ավելին՝ համարժեք չէ ստեղծված իրավիճակին, որը մեր գլխին փորձում են կապել մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակիցները»,- հայտարարել է կուսակցության փոխանախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Ըստ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի, եթե լրագրողները հարց չուղղեին ԱԳՆ-ին, ըստ էության, «Հայաստանը ոչ մի բան չունե՞ր ասելու Լավրովին»։

«Այս ծայրաստիճան վտանգավոր նարատիվը, որ այլևս ռուսների թեթև ձեռքով մտել է կարգավորման բանակցային փաթեթի մեջ և բանակցության առարկա է դարձել, և որին հետևում է Երևանի հայտարարությունը կամ պարզաբանումը, որ այդպիսի քննարկում չի եղել, կամ առնվազն Հայստանը չի մասնակցել այդպիսի քննարկման։ Մի՞ թե Լավրովի արած հայտարարությանն անմիջապես հետո չպիտի՞ հետևեր այդ հերքումը և վերաբերմունքը, որ այսուհետ Հայաստանը շատ զգուշությամբ պիտի վերաբերվի մոսկովյան հարթակին»,- նշել է Արման Բաբաջանյանը։

«Սա խոսում է այն մասին, որ ռուսները ծրագրել են ոչ թե հակամարտության կարգավորում և խաղաղություն, այլև մշտապես արնահոսող Հայաստան և Արցախի չգոյություն և հեռանկարում առհասարակ Հայաստանի ջախջախում»,- ավելացրել է կուսակցության նախագահը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է…

13 hours ago

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել. զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։…

15 hours ago

Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու. Անդրեասյան

Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը, լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա…

15 hours ago

Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է…

15 hours ago

Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ

Իսրայելը պատերազմում է շիական «Հեզբոլլահ» շարժման, բայց ոչ Լիբանանի ժողովրդի հետ: Այսպիսի հայտարարություն է արել…

16 hours ago

Տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը

Մայր Աթոռում տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր տաճարը…

17 hours ago