

Իսրայելը պատերազմում է շիական «Հեզբոլլահ» շարժման, բայց ոչ Լիբանանի ժողովրդի հետ: Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Լիբանանի ժողովրդին ես ասում եմ՝ մեր պատերազմը ձեզ հետ չէ։ Մեր թշնամիներին ասում եմ՝ մենք ուժեղ ենք և վճռական։ Մեր գործընկերներին ես կասեի՝ մեր պատերազմը ձեր պատերազմն է»,-ասել է Գալանտը։
Նրա հայտարարությունները տարածել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Գալանտը նաեւ հաստատել է, որ «Իսրայելը վերացրել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլային»։
«Նա հազարավոր իսրայելցիների և օտարերկրյա քաղաքացիների մարդասպանն էր և անմիջական վտանգ էր ներկայացնում հազարավոր իսրայելցիների կյանքի համար»,-հավելել է նախարարը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…