Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այսօր այցելել են Կոռնիձոր և տեղում դիտարկում են ստեղծված իրավիճակը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասաց, որ շարունակելու են իրազեկել գործընկերներին իրավիճակի մասին։ «Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն է ստանձնել։ Շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա»։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ոչ միայն ազդակներ լինեն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև հստակ քայլեր ձեռնարկեն, որոնք թույլ կտան ապահովել բեռների ու, առհասարակ, մարդկանց անխափան անցումը։
Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը պատրաստվում է՝ Հաագայի դատարանի որոշումները չկատարելու հիմքով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել ու ինչ-որ որոշում կայացնել, Կոստանյանը պատասխանեց, որ հայկական կողմը դիտարկում է դիվանագիտական գործիքակազմում առկա բոլոր միջոցները պատշաճ պահին, ըստ անհրաժեշտության իրացնելու հնարավորությունը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…