Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման:
Այս մասին հայտարարություն է տարածել Կիպրոսի ԱԳՆ-ն՝ նշելով.
«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով»։














