Լրահոս 24/7

Թբիլիսիում մտահոգ են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ

Վրաստանին մտահոգում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Ըստ վրաց փորձագետների՝ Հարավային Կովկասում ցանկացած տեսակի նոր հաղորդակցության գործարկում Վրաստանին կզրկի տարանցիկ երկրի «գլխավոր» դերից:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասել է՝ հաշվի առնելով, որ բեռը դուրս է գալու Ռուսաստանից, անցնելու է Ադրբեջանով և Հայաստանի Սյունիքի մարզով՝ դեպի Նախիջևան և հասնելու է, օրինակ, Թուրքիա, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է այդ դեպքում բեռները մտնեն Վրաստան:

Հետևաբար, ըստ Զաքարեիշվիլիի՝ Վրաստանն այստեղ կկորցնի իր տարանցիկ դերը:

Կոնֆլիկտաբանը նշեց՝ որքան շատ ենթակառուցվածքներ և հաղորդակցություններ գործարկվեն Հարավային Կովկասում, այդքան լավ կլինի Կովկասի բեռնաշրջանառության համար, ինչից կարող էր օգտվել նաև Վրաստանը՝ Բաթումիի և Փոթիի նավահանգիստների ավելի ակտիվորեն օգտագործմամբ և Անակլիայի նավահանգստի ավելի արագ կառուցմամբ:

«Վրաստանն ավելի շատ կկորցնի, երբ իրականացվի Ադրբեջան-Իրան երթագծով ուղիղ բեռնաշրջանառությունը, քանի որ Ռուսաստանն արդեն աշխատում է այս ուղղության գործարկման վերականգման համար: Ռուսաստանը ֆինանսավորում է երկու տարբեր պետությունների՝ երկաթգիծը կառուցելու նպատակով: Այս երկաթգիծը Հնդկաստանից, Իրանից, Ադրբեջանից անցնում է Ռուսաստան»,- մանրամասնել է Զաքարեիշվիլին:

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին համակարծիք է Զաքարեիշվիլիին:

Ըստ նրա՝ աշխարհագրորեն անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանից դուրս եկած բեռը` մտնելով Հայաստան ու Նախիջևան, կարիք ունենա օգտվելու Վրաստանի նավահանգիստներից:

«Ադրբեջանի հայտարարությունները, թե հնարավոր կլինի այս ապաշրջափակման ժամանակ նաև օգտագործել վրաստանյան նավահանգիստները, բացարձակ անհասկանալի են:

Բնականաբար, այս ապաշրջափակումից Վրաստանը կտուժի, բայց թե որքանով՝ վաղ է ասել»,- «Ալիք Մեդիա»-ին ասել է Բիլանիշվիլին:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական China Global Television Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը` վրացական նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորության հետ մեկտեղ, և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

4 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

4 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

4 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

5 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

5 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

5 hours ago