Լրահոս 24/7

ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար բեռը դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում է

ԼՂ համար նախատեսված հումանիտար բեռը դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում է: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ բեռնատարները կանգնած են, տեղաշարժ չկա, տեսանելի հեռավորության վրա Լաչինի փակ միջանցքն է:

Դիվանագետների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների` Կոռնիձոր այցն, ըստ Սարգսյանի, լավ հնարավորություն էր, որ նրանք ականատես լինեն` չնայած պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է բեռնատարների և մարդկանց տեղաշարժի համար, այն փաստացի փակ է, փոխանցում է 1lurer.am-ը։

Սարգսյանի խոսքով` այս այցը կնպաստի, որ միջազգային գործընկերները իրավիճակն արդեն շատ ավելի լավ և հանգամանալից պատկերացնեն:

«Մեր հիմնական նպատակը մնում է նույնը, հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու մասով մեր ջանքերը շարունակական են, հուսանք` արձագանքները կվերածվեն ավելի գործուն քայլերի, և այս ամենը կնպաստի հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու հարցին»,- ասաց նա:

Արդյոք Ադրբեջանից արձագանք եղավ, այս հարցին Սարգսյանը պատասխանեց.

«Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները որևէ կերպ «կառուցողական» անվանել հնարավոր չէ, հաճախ դրանք կրում են սադրիչ բնույթ, և այն մեղադրանքները, որ հայկական կողմն է դիմում սադրանքի` հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու գործընթացում, ըւստ երևույթին, հակառակ կերպ կարելի է ընկալել, որովհետև մեր կողմից իրականացվող բացառապես հումանիտար գործընթացը հանդիպում է սադրիչ և ոչ կառուցողական արձագանքի հենց Ադրբեջանի կողմից»:

Նա հավելեց, թե պատասխանները հիմնականում ոչ կառուցողական են: Ռուսական կողմի արձագանքներին անդրադառնալով` Սարգսյանը նշեց.

«Ինչպես գիտեք, ռուսական կողմից բազմիցս արդեն նշված մեր սահմանված կարգով դիմումի արձագանքի սպասումն է»:

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

5 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

5 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

6 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

6 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

6 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

7 hours ago