Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ «երկակի ստանդարտների քաղաքականությանը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ անընդունելի է, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնք «30 տարի աչք են փակել ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա», Բաքվի դեմ «կողմնակալ» հայտարարություններ են անում։
«Մենք պահանջում ենք չմիջամտել մեր երկրի ներքին գործերին և վերջ դնել երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ընդգծել են նախարարությունից։