Լրահոս 24/7

Այս բլոկադան քաղաքական ու պատմական հիմքեր ունի․ Վարդանյան

Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանը թույլ չի տալիս ո՛չ խաղաղապահներին, ո՛չ Կարմիր Խաչին առաջին անհրաժեշտության ապրանքներ ներմուծել Արցախ:

Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Շատ կարևոր է, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ աճի, որովհետև դա հնարավորություն կտա կանխել Ադրբեջանի վարած էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունն Արցախում:

Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն 30 000 երեխաների, 20 000 տարեցների, բազմաթիվ հղի կանանց շրջանում խորացող հոգեբանական ու բարոյական լուրջ խնդիրները կանխելուն:

Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի, որոնց անտեսումը որևէ կերպ չի նպաստելու արցախյան բարդ հակամարտության լուծմանը:

Անկախ Ադրբեջանի վարած գործողություններից մենք հաստատակամ ենք մեր հողում ազատ ու արժանապատիվ կյանք կառուցելու նպատակի մեջ և մենք այդ նպատակից չենք հրաժարվելու», – գրել է Վարդանյանը։

Թիվ 1

Recent Posts

Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսական բանակն, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, դառնում է ժամանակի ամենամարտունակ և բարձր տեխնոլոգիական բանակներից…

23 mins ago

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։…

47 mins ago

Լաոսի ԱԺ պատգամավորները հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Լաոսի Ազգային…

1 hour ago

Պուտինը չի մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին՝ հայտնել է…

2 hours ago

Նեթանյահուի նստավայրի վրա անօդաչու սարք է արձակվել

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր են գործարկվել…

2 hours ago

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

19 hours ago