

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասվում է գրառման մեջ։
Ռուսական գերությունից 95 ուկրաինացիների վերադարձը Telegram-ում հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ վերադարձել են Մարիուպոլի և Ազովստալի, Դոնբասի, ինչպես նաև Կիևի, Լուգանսկի, Խարկովի, Խերսոնի ու Չեռնիգովի շրջանների պաշտպանները։
Գերիների փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…