Լրահոս 24/7

ՌԴ-ն Ուկրաինայի խնդրանքով է դուրս բերել զորքերը Կիևի մերձակայքից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել Կիևի մերձակայքից Ուկրաինայի խնդրանքով։

Աֆրիկյան պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ դա արվել է խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու նպատակով, սակայն ուկրաինական կողմը հրաժարվել է նախկին պայմանավորվածություններից, հաղորդում է News.ru-ն։

«Կիևի մերձակայքից մեր զորքերի դուրսբերումից հետո, իսկ մեզ խնդրել էին դա անել՝ վերջնական համաձայնագրի կնքման համար պայմաններ ստեղծելու նպատակով, Կիևի իշխանությունները հրաժարվեցին նախկին բոլոր պայմանավորվածություններից»,– ասել է Պուտինը։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինան անկախություն է ձեռք բերել ԽՍՀՄ փլուզման ժամանակ Անկախության հռչակագրի հիման վրա։

Նրա խոսքով՝ փաստաթղթում ասվում է, որ երկիրը չեզոք պետություն է, ինչը հիմնարար նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության համար։

Պուտինը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելը հիմնարար վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար, քանի որ Մոսկվայի նկատմամբ գործնականում թշնամաբար տրամադրված Հյուսիսատլանտյան դաշինքի առաջխաղացումը դեպի ռուսական սահմաններ անընդունելի է:

Թիվ 1

Recent Posts

Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսական բանակն, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, դառնում է ժամանակի ամենամարտունակ և բարձր տեխնոլոգիական բանակներից…

24 mins ago

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։…

47 mins ago

Լաոսի ԱԺ պատգամավորները հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Լաոսի Ազգային…

1 hour ago

Պուտինը չի մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին՝ հայտնել է…

2 hours ago

Նեթանյահուի նստավայրի վրա անօդաչու սարք է արձակվել

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր են գործարկվել…

2 hours ago

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

19 hours ago