X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Երիտասարդական կառույցը պետք է լինի կարևոր քննարկումների միջավայր. Փաշինյան

Շատ ավելի լավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը լինի նոր գաղափարների, նոր խմորումների զարգացման տեղ։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովում։

«ՔՊ կուսակցությունը ձևավորվել է որպես կարևորագույն հարցերի քննարկման ակումբ»,- նշեց նա։

Ըստ նրա՝ երիտասարդական կառույցը պետք է լինի կարևոր քննարկումների միջավայր՝ նաև ռազմավարական հարցերի համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր հրավիրվել է երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովը։ Ժողովին ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս