Հասարակություն

Կալանավորվել է Արմեն Սմբատյանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հայրը՝ դիվանագետ, Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, 2 ամսով կալանավորվել է: 

Գլխավոր դատախազությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ հայտնաբերվել և ձերբակալվել է նաև գործարար Ա.Պ.-ն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել է Սերգեյ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ձերբակալվել էին Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Թիվ 1

Recent Posts

Ֆերիկ համայնքը համայնքի ղեկավար է ընտրում

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ…

8 mins ago

Սոթքում առաջին ձյունն է այսօր տեղացել․ մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է․ համայնքապետ

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝…

1 hour ago

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

17 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

17 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

17 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

18 hours ago